կարևոր
2041 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-26 17:48

Իմքայլական պատգամավորի համոզմամբ գործող իշխանությունից հանրային դժգոհություն չկա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի «իմքայլական» պատգամավոր Արփինե Դավոյանը դեմ է կառավարության հրաժարականին, քանի որ այն համարում է անպատասխանատու քայլ:

Պատգամավորի համոզմամբ գործող իշխանությունից հանրային դժգոհություն չկա, այն ուղղորդվում է ընդդիմադիր ուժերի կողմից:

Վարչապետի ստորագրած փաստաթուղթը նա կապիտուլյացիա չի համարում, այլ՝ զինադադար: Անդրադառնալով իրենց տները վերադառնալու մասին արցախցիներին ուղղված կոչերին Դավոյանը նշել է, որ իշխանությունները չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը, քանի որ այժմ սահմանների ճշգրտում է կատարվում: