կարևոր
2210 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-26 17:35

Նիկոլը կգնա` դա անխուսափելի է, հաջորդ իշխանությունը պետք է մտածի կրթության մասին. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր, սցենարիստ, Ալբերտ Մկրտչյանի որդի Մհեր Մկրտչյանը շեշտում է, որ ցանկացած իշխանության խնդիրը պետք է լինի կրթությունը և հավելում, որ «այդ ժամանակ այլևս երբեք հերոս չի դառնա սափրված կամ թրաշով Նիկոլը, սերիալի կերպարը կամ արտասահման տեսած հեռավոր բարեկամը»:

«.մի մեղադրեք նիկոլապաշտ զանգվածին անուղեղ լինելու մեջ` նրանք ունեցել են նույն ուղեղը 10, 20, 30 տարի արաջ: Ուղակի դուք չեք նկատել: Բայց նրանք եղել են ու Նիկոլից առաջ հավատացել են просто Մարիային, Բարխուդարովին, Լոսում ապրող հորքուրի տղուն...

Նիկոլը կգնա` դա անխուսափելի է: Իմքայլական պատգամավորների ճակատին միշտ դաջված կմնա «դավաճան» բառը` դա արդեն իրողություն է:

Բայց ապագայում նոր աղետներից խուսափելու համար հաջորդ (կապ չունի`որ) իշխանությունը պետք է մտածի կրթության մասին:

Այդ ժամանակ այլևս երբեք հերոս չի դառնա սափրված կամ թրաշով Նիկոլը, սերիալի կերպարը կամ արտասահման տեսած հեռավոր բարեկամը»,- գրել է Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում: