կարևոր
945 դիտում, 10 ամիս առաջ - 2020-11-26 17:24

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա. ջրամբարը սնուցվում էր Շուշիից

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա. ջրամբարը սնուցվում էր Շուշիից

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:

Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:

Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:

Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:

Ավելացնենք, որ այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը, ի դեմս Կարեն Սարգսյանի,  կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար: