1014 դիտում, 2020.11.26 16:57

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը այսօր այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին և նրանց փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օր է ինչ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական եւ լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ՀՀ կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նրան են միացել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը,  ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը եվ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը։