Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը այսօր այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին և նրանց փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օր է ինչ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական եւ լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ՀՀ կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նրան են միացել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը եվ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը։