392 դիտում, 2020.11.26 16:27

«Արմմոնո» թատերական փառատոնը արցախցի երախաներին կաջակցի «Արմմոնո-Fairy Tail» նախագծով

«Արմմոնո» թատերական փառատոնը արցախցի երախաներին կաջակցի «Արմմոնո-Fairy Tail» նախագծով

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը Արցախից Հայաստան եկած երեխաների համար նոյեմբերի 27-ից կիրականացնի «Արմմոնո-Fairy Tail» բարեգործական նախագիծը: Նախագծի նպատակն է ապահովել ոչ միայն երեխաների ժամանցը, այլև հեքիաթների ու զրույցների միջոցով փորձել դուրս բերել նրանց սթրեսային վիճակից։

Նախագծի ինտերակտիվ խաղը կվարի նկարչուհի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:

Առաջին հանդիպումը տեղի կունենա «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: