586 դիտում, 2020.11.26 16:11

Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց

Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Հակոբյանը նշել է, որ ինքը հավաք չի կազմակերպել. «Հավաքը կազմակերպիչ չի ունեցել։ Սա շարունակությունն է այն գործողությունների, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակ դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, 5 հազարից ավելի զոհ է տվել, հանձնել է Արցախը եւ ստորացրել է հայ մարդու պատիվը»։