Կարծում եմ` իշխանություններն այսօր բավարար չափով ազնվություն եւ պարկեշտություն չունեցան խոստովանելու, որ ռազմական դրությունը չեղարկելու հիմքում ընկած է այն վախը, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից անմիաջապես հետո հանդես է գալու վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Եթե իշխանությունները իրենց մեջ գտնեն բավարար չափով քաղաքական կամք, պարկեշտություն, ազնվություն եւ ի վերջո հայրենասիրություն եւ չեղարկեն ռազմական ռեժիմը, բնականաբար, մենք մեր հետագա քայլերի ամսին կբարձրաձայնենք»,-ասել է նա:
Տոնոյանի կարծիքով` վարչապետի հեռանալուց հետո պետք է գա այն կառավարության կազմը, որը կարող է երկիրը հանել ստեղծված օրհասական եւ խայտառաից վիճակից: