252 դիտում, 2020.11.26 14:54

Լավրովը հայտարարել է Մոսկվայի եւ Մինսկի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին

Լավրովը հայտարարել է Մոսկվայի եւ Մինսկի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն էլ թաքցնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների եւ Արեւմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջեւ: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, իսկն ասած, արեւմտյան առաջնորդները դա առանձնապես չեն էլ թաքցնում»,-ասել է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:

ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ: