264 դիտում, 2020.11.26 14:48

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել շտապօգնության 30 ամենագնաց մեքենա

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել շտապօգնության 30 ամենագնաց մեքենա

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա: Այս մասին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշել է Նիկողոսյանը:

ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Նա նաև հայտնեց, որ բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության: