ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա: Այս մասին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշել է Նիկողոսյանը:
ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Նա նաև հայտնեց, որ բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության: