20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը: Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, որի գիտական աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը: Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում: