354 դիտում, 2020.11.26 14:19

Քաղաքականությամբ չեմ զբաղվում. ԿԳՄՍ նախարարը հորդորեց իր ոլորտին վերաբերվող հարցեր տալ

Քաղաքականությամբ չեմ զբաղվում. ԿԳՄՍ նախարարը հորդորեց իր ոլորտին վերաբերվող հարցեր տալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով: Խնդրում եմ ինձ ոլորտային հարցեր տալ»,-ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 23-ին: