376 դիտում, 2020.11.26 13:53

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից

Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար: Այս մասին ասված է խորհրդարանի հայտարարությունում:

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար»,- ասված է հայտարարությունում:

Դրանում նաև կոչ է արվում վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի գործող քաղաքական հարաբերությունները և հետ կանչել Փարիզում Ադրբեջանի դեսպանին` խորհրդակցությունների համար:

Ադրբեջանի խորհրդարանը նման կոչով կառավարությանը դիմել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: