416 դիտում, 2020.11.26 13:46

Կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա աչքը պարգևավճարների վրա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում

Կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա աչքը պարգևավճարների վրա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք․․․

Մենք Հարավային Կովկասում ենք, որտեղ կա երեք երկիր՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, կան երեք հարևաններ՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, որոնք Կովկասի այդ երեք երկրների միջոցով իրար մեջ ինչ-որ բալանս էին ստեղծել: Հիմա բալանսը խախատված է և նրանցից յուրաքանչյուրն, արդեն ոչ թե իրենց պրոքսի երկրների միջոցով է խաղում, այլ ուղղակիորեն են ներգրավվել տարածաշրջանում, վտանգավոր կերպով միմյանց մոտեցնելով իրենց ռազմական ուժերը:

Բացի դրանից, Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքում է գտնվում, որտեղ կա շատ դաժան ու խառը իրավիճակ՝ արաբական աշխարհ-Իրան, արաբական աշխարհ-Իսրայել, արաբական աշխարհ-Թուրքիա, Իրան-Թուրքիա, շիա-սունի, իսլամ-հուդայականություն-քրիստոնեություն խառը հարաբերություններ ու հակադրություններ, կան նաև քրդեր ու էլի լիքը բաներ: Բոլորը բոլորի գլխին փորձում են սարքել, շատերի համար ու համարյա բոլորի համար կա էքզիստենցիալ՝ գոյականական խնդիր (անկախ չափսերից ու բնակչության քանակից), դրան գումարած կա նավթ, գազ, կոմունիկացիաների խնդիր, որոնք կարևոր են արդեն Չինաստանի համար, կա պատվեր հնարավոր թուրք-իրանական, ռուս-թուրքական հակադրության, անգամ պատերազմի հրահրման խնդիր: Չեմ ասում ռեգիոնից դուրս գտնվող խաղացողների մասին, որոնք նույնպես ներկա են ու որսում են իրենց շահը ու այդ ամենը մի կծիկի մեջ է միահյուսվել:

Դրան գումարած կա համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարց, որից մեծ երկրները միշտ գլոբալ պատերազմներով են դուրս եկել: Երկար չեմ թվարկում, ավելացնելու շատ բան կա, բայց այսքանն էլ է բավական:

Այս ամենը պետք է հատ առ հատ, մանրակրկիտ ուսումնասիրել, կանխատեսումներ անել ու դրանց վրա կառուցել Հայաստանի ազգային քաղաքականությունը:

Մոռացա, կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա աչքը պարգևավճարների վրա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում:
Սենց տխուր բաներ»: