29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության դիմաց։ Վերջիններս դժգոհում են զինծառայողների նկատմամբ պետության վատ վերաբերմունքից։
«Ստացել ենք տարբեր ահազանգեր և մշտական կապի մեջ ենք մեր զինծառայողների հետ։ Հիմնականում ստանում ենք նույն հաղորդագրությունները այս պահին պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի կազմակերպման, առողջության և ապահով կացության հետ կապված կազմակերպչական լիքը բացերի մասին»,- ՊՆ դիմաց լրագրողներին ասել է Զինծառայողի հարազատ Մանուկ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գրավոր առանձնացրել են մի քանի կետ, որ ներկայացնեն նախարարությանը։
«ՊԲ տարբեր զորամասերից շատ զինծառայողներ, հասկանալի է, որ մշտական տեղակայման վայրեր չունեն, բայց 16-17 օրը բավական շատ ժամանակ է՝ հասարակ, տարրական պայմաններով զբաղվելու համար։ Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի։ Թեթև վիրավորում ստացած զինվորները հնարավորություն չունեն բժշկական աջակցություն կամ ստուգում ստանալու», - ասել է զինծառայողի հարազատը։