858 դիտում, 2020.11.26 12:57

Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․ Արա Այվազյան

Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․ Արա Այվազյան

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- նշել է նա։

Անդրադառնալով իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին, Արա Այվազյանն ասել է, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է։

«Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախ եւ առաջ ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»,- ընդգծել է նա։