370 դիտում, 2020.11.26 12:29

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Միաժամանակ հորդորում ենք, ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում, անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն։