606 դիտում, 2020.11.26 12:16

Պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանի գրասենյակի երկու աշխատակից, որոնք վիրավորում են ստացել Շուշիի մերձակայքում

Պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանի գրասենյակի երկու աշխատակից, որոնք վիրավորում են ստացել Շուշիի մերձակայքում

Պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանի գրասենյակի երկու աշխատակից, որոնք վիրավորում են ստացել Շուշիի մերձակայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և  հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: 

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»: