19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանի գրասենյակի երկու աշխատակից, որոնք վիրավորում են ստացել Շուշիի մերձակայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»: