326 դիտում, 2020.11.26 12:13

Ստեփանավանը նոր ղեկավարի պաշտոնակատար ունի

Ստեփանավանը  նոր ղեկավարի պաշտոնակատար ունի

Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը։ Այսօր ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքապետարանի աշխատակիցներին և ՀՈԱԿ֊ների տնօրեններին է ներկայացրել Արմեն Գրիգորյանին։

ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝

 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ստեփանավանի 61-ամյա քաղաքապետ Մանվել Ղարաքեշիշյանը։ Նա քաղաքը ղեկավարում էր 2012 թվականից։