216 դիտում, 2020.11.26 12:12

Առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը

Առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը

Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերեվարված անձանց փոխանակումը։ Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,-, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: