360 դիտում, 2020.11.26 12:04

«Չենք ընդունում հող հանձնող իշխանությանը». քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացրին

«Չենք ընդունում հող հանձնող իշխանությանը». քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացրին

Ազգային ժողովի շենքի մոտ այսօր`նոյեմբերի 26-ին, ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավորներին ակցիայի մասնակիցները կոչ էին անում վերացնել ռազմական դրությունը: 

Նրանք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ներկայացել են պաստառերով՝ «հողատու հեռացիր», «սրիկա իշխանություն» և այլ գրություններով: 

Ակցիայի մասնակիցները նշել են, որ ցանկանում են հանդիպել «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ասելու նրանց, որ նրանք դավաճաններ են, և պահանջում են չեղարկել ռազմական դրությունը և օր առաջ անցնցում հեռանան:

Նշենք, որ ակցիան վերահսկել են մեծ թվով ոստիկաններ: