458 դիտում, 2020.11.26 11:57

Ավինյանի գրասենյակի աշխատակիցները պարգևավճար են ստանում պատերազմի օրերին բարեխիղճ աշխատանքի համար

Ավինյանի գրասենյակի աշխատակիցները պարգևավճար են ստանում պատերազմի օրերին բարեխիղճ աշխատանքի համար

Նոյեմբերի 25-ի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևավճարներ է հատկացնում իր գրասենյակի աշխատակիցներին հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար: 

Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»։

Հավելվածը, սակայն, հրապարակված չէ, և չկան մանրամասներ, թե պատերազմի ծանր օրերին պարգևատրվող աշխատակիցները ինչ բարեխիղճ աշխատանք են կատարել: