Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 26-ին, ժամը 00։09-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասում այրվում է չոր խոտածածկույթ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռումինական թաղամասի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։42-ին, մարվել՝ 08։29-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: