336 դիտում, 2020.11.26 11:34

Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված 74 հարցից 68-ը չզեկուցվող են և հիմնականում կառավարության 2019-20 թվականների որոշումների մեջ փոփոխություններ անելուն են վերաբերում: 3 գաղտնի հարց է ընդգրկված օրակարում՝ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից ներկայացված: 

Զեկուցվող հարցերի շարքում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանին ՀՀ կոտայքի մարզպետ նշանակելու որոշումը: 

Նրա լիազորությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դադարեցվել էին  նոյեմբերի 24-ին` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։ Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Մեսրոպյանի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։