27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված 74 հարցից 68-ը չզեկուցվող են և հիմնականում կառավարության 2019-20 թվականների որոշումների մեջ փոփոխություններ անելուն են վերաբերում: 3 գաղտնի հարց է ընդգրկված օրակարում՝ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից ներկայացված:
Զեկուցվող հարցերի շարքում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանին ՀՀ կոտայքի մարզպետ նշանակելու որոշումը:
Նրա լիազորությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դադարեցվել էին նոյեմբերի 24-ին` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։ Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Մեսրոպյանի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։