04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարող է գնահատվել որպես սադրանք. հինգշաբթի հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով ֆրանսիացի խորհրդարանականների կայացրած որոշումը:
«Սենատի կողմից բացարձակ կողմնակալ բանաձևի ընդունումը կարող է դիտվել որպես սադրանք: Ըստ ամենայնի՝ ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման ընտրական նպատակներով», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ բանաձեւը իրավական ուժ չունի: «Բայց հաշվի առնելով այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը, դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդական մանդատ, լուրջ կասկածներ է հարուցում այս երկրի չեզոքության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի Սենատին խորհուրդ է տվել «կողմնակալ որոշումներ ընդունելու փոխարեն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և առաջընթաց ապահովող գործողություններ իրականացնել»: