Ռազմական դրության վերացման հարցով ԱԺ արտահերթ նիստի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
«Քանի որ կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում, որպեսզի վերջինս կարողանա նիստին ներկա գտնվել», - իր խնդրանքը բացատրեց Մակունցը:
Նշենք, որ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: