308 դիտում, 2020.11.26 11:05

Ազգային ժողովում մեկնարկել է ռազմական դրության վերացման հարցով արտահերթ նիստը

Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը: 

«Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:

Արտահերթ նիստում որոշման նախագծի քննարկման համար, անհրաժեշտ է, որ այն քվեարկությամբ ընդգրկվի նիստի օրակարգում: