382 դիտում, 2020.11.26 10:33

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Yerkirmedia.am-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ․

  1. «Հարրի Փոթեր» վիպաշարի հետաքրքրական փաստերից է այն, որ Ջոան Ռոուլինգն առաջին մարդն է, որ միլիարդատեր է դարձել գրքեր գրելու շնորհիվ:
  2. Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կարևոր և մեր կյանքին վտանգ սպառնացող իրադարձությունների վրա: Նկատել եք արդյո՞ք, որ մենք միշտ կանգ ենք առնում դիտելու դժբախտ պատահարները: Իրականում մենք չենք կարող անտեսել վտանգավոր բաները: Ուղեղում առկա հնագույն կառուցվածքը պատասխանատու է պարզ ռեֆլեքսների և գոյատևման համար և հարցնում է. «կարո՞ղ եմ ուտել այն»,  «կարո՞ղ է դա ինձ սպառնալ»:
  3. Գիտնականներն ասում են, որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան շատ է մարդը երազներ տեսնում:
  4. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է։
  5. Ամենաարագն աճում է միջնամատի եղունգը: