458 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-26 10:21

ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

 ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ Հայաստանում առանց տեղումների եղանակ է։  Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: