302 դիտում, 2020.11.26 10:04

Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: