288 դիտում, 2020.11.25 22:13

Հրշեջները Գյումրիում մարել են բնակարանի հրդեհը. մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության

Հրշեջները Գյումրիում մարել են բնակարանի հրդեհը. մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 25-ին, ժամը 18։14-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 48 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում, ներսում կա տուժած քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:51-ին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժած Տարիել Հ․-ին (ծնված 1941 թ.), ով հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Այրվել է բնակարանի գույքը և մեկ հեռուստացույց: