կարևոր
2686 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-25 21:44

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի որոշմանը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի որոշմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ընդունելու Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է համարում: Այս մասի Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- գրել է Փաշինյանը:

Նշենք, սակայն, որ բանաձևի ընդունմամբ Սենատը պարզապես Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը կոչ է անում  ճանաչել Արցախի Հանրապետությունը: Արցախի ճանաչումը բացառապես Ֆրանսիայի գործադիր մարմնի՝ Կառավարության իրավասությունն է: Արցախի անկախությունը կարող է ճանաչել միայն Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևը:

Բանձևի հայերեն տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ