394 դիտում, 2020.11.25 20:52

Բրազիլիայում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել

Բրազիլիայում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել

Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել: Այս մասին նշել է Globo հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ևս 11 ուղևոր տեղափոխվել է տեղի բժշկական հաստատություններ: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին: Ավտոբուսում վթարի պահին եղել է 53 անձ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պատահարի առնչությամբ: