394 դիտում, 2020.11.25 19:37

Արա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները

Արա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները

Ազգայի ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով: Այս մասին Սաղաթելյանը նշել է ՀՔԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում:

«Ինձ հրավիրել էին քրեական գործով, որն առնչվում էր ցույցերի կազմակերպման և կառավարության շենքի հետ կապված անկարգությունների հետ, որոնց հետ ես որևէ կապ չունեմ, սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ որևէ կապ չունեին, ուստի ես հրաժարվեցի ցուցմունք տալուց: Կարգավիճակը վկայի էր»,- ասաց Սաղաթելյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ին Երևան քաղաքում ցույցեր են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: