Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի շրջանում կանխել է ահաբեկչական հնարավոր հարձակումներ, որոնք ծրագրում էին «Իսլամական պետության» անդամները:
Նշվում է, որ ծայրահեղ իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ նյութեր ու փաստաթղթեր: Ուժայիններին հաջողվել Է Վլադիմիրսկի մարզում ձերբակալել խմբի մասնակցին, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է:
Իսկ որտեղ են գտնվում մյուս կասկածյալները, չի հաղորդվում:
Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում սա Ռուսաստանում ահաբեկչական գործողությունների կանխման արդեն առնվազն չորրորդ դեպքն է: