292 դիտում, 2020.11.25 18:39

Պայքարը, հանուն վարչապետի հրաժարականի, շարունակովում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետեւ րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի եւ Արցախի համար եւ առաջին հերթին, որ վերականգնվի պետական համակարգի գործունեությունը»,- համոզված են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները:

Արդեն 3-րդ օրը, կառավարության շենքի դիմաց հացադուլ իրականացնող ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գարիկ Ավետիսյանի պահանջը մեկն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նրանց միացած  ՍԴ-ի նախկին անդամ Կիմ Բալայանը, նաեւ պահանջում է  քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին  սահմանադրական կարգը տապալելու համար:

Հացադուլի 3-րդ օրը նույնպես նրանց այցելում են մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ մտահոգ քաղաքացիներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում պայքարի այս տարբերակի հարցում, իսկ որոշներն էլ  հորդորում են դադարեցնել հացադուլը, պայքարել այլ գործիքակազմով:

Մանրամասները՝ տեսանյութում։