274 դիտում, 2020.11.25 14:26

Հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին է տեսակցել վարչապետի մամուլի խոսնակը

Հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին է տեսակցել վարչապետի մամուլի խոսնակը

Հացադուլ հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին է տեսակցել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Լրագրողների հետ զրույցում Մանե Գևորգյանն ասել է, որ եկել է հետաքրքվելու Մանուկյանի առողջական վիճակով:

«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ խոսել այս մասին, ինքը հարցնում էր, ոնց են, ինչ են»,- նշել է Գևորգյանը:

Նոյեմբերի 23-ին  Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: