ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»։
Հիշեցնենք, որ մինչ այս հացադուլավորները 3-ն էին՝ Գեղամ Մանուկյանը, Կիմ Բալայանը եւ Գարիկ Ավետիսյանը: