12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: