Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին։
Է՞ս ինչ բան էր»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ: