378 դիտում, 2020.11.25 13:35

ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար

ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունը, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ԻԼ-76 ինքնաթիռը փրկարարներով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

«Խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով: Մասնագետներն իրենց հետ տանում են նաև վրաններ, լուսային աշտարակներ, գեներատորներ»,- նշված է հաղորդագրության մեջ: