24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:
Շնորհակալություն ենք հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար»: