05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս եկավ Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղ` իրավունք ստանալով մասնակցել քառորդ եզրափակիչին: 16 շախմատիստներից միայն 8-ն են մասնակցում քառորդ եզրափակիչին:
Այս փուլում միմյանց դեմ կպայքարեն` Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին:
Քառորդ եզրափակիչը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: