Ռուսաստանից հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակն է այսօր հասցվել Ստեփանակերտ: Շինանյութով բեռնված 22 բեռնատար 4 օր ճանապարհ են կտրել՝ Դոնի Ռոստովից Արցախ հասցնելով շուրջ 2 հազար 600 տոննա բեռ: Շինանյութը ընդունվում է Ստեփանակերտում, վաղը նաև շրջաններ կտարվի: Պատերազմի վնասները դեռ հաշվարկման փուլում են: Նախնական տվյալներով՝ խոսքը կես միլիարդ դոլարի մասին է:
Մանրամասները` Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների տեսանյութում։