1840 դիտում, 2020.11.24 22:17

Պատերազմի ողջ ընթացքում մենք այստեղ մնացինք և նրանց ոչինչ չտվեցինք. Քարվաճառում պայթեցվեց վերջին հայկական զորամասը

Հայկական զինված ստորաբաժանումները լքում են Քարվաճառը՝ պայթեցնելով զորամասի շենքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կեսգիշերին Քարվաճառի շրջանը, համաձայն նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանի ստորագրած պարտության համաձայնագրի, անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Պատերազմի ողջ ընթացքում մենք այստեղ մնացինք և նրանց ոչինչ չտվեցինք: Հիմա ադրբեջանցիները 12 կիլոմետր ուղիղ գծի վրա են: Մենք լեռներում հեռացնում ենք մեր առաջնային դիրքերը և դրանից հետո պայթեցնում ենք զորամասի շենքերը, որպեսզի ադրբեջանցիները չստանան: Պայթյունից հետո կմեկնենք Հայաստան: Այս պահին սա մեր ստորաբաժանումներից վերջինն է», - ՌԻԱ Նովոստիի լրագրողին հայտնել է Հայկական զինված ստորաբաժանման ներկայացուցիչը: