27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայկական զինված ստորաբաժանումները լքում են Քարվաճառը՝ պայթեցնելով զորամասի շենքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կեսգիշերին Քարվաճառի շրջանը, համաձայն նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանի ստորագրած պարտության համաձայնագրի, անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
«Պատերազմի ողջ ընթացքում մենք այստեղ մնացինք և նրանց ոչինչ չտվեցինք: Հիմա ադրբեջանցիները 12 կիլոմետր ուղիղ գծի վրա են: Մենք լեռներում հեռացնում ենք մեր առաջնային դիրքերը և դրանից հետո պայթեցնում ենք զորամասի շենքերը, որպեսզի ադրբեջանցիները չստանան: Պայթյունից հետո կմեկնենք Հայաստան: Այս պահին սա մեր ստորաբաժանումներից վերջինն է», - ՌԻԱ Նովոստիի լրագրողին հայտնել է Հայկական զինված ստորաբաժանման ներկայացուցիչը: