կարևոր
1707 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-24 20:05

ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Լուսակերտի ուսումնական կենտրոնում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ: Այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը: Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաև մարզային այցեր։